▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ձերբակալություններ՝ Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմում

Թարմացված․ ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը տելեգրամայն իր ալիքում գրել է․ 

«Մեզ հասած տեղեկություններով Երևանի Կենտրոն վարչական շրջանում կատարված գործողությունների արդյունքում ձերբակալվել է
4 անձ, որից 3-ը պաշտոնատար անձինք են:
Ձերբակալվել են Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնի պետ Արսեն Աղաբեկյանը և նրա տեղակալները՝ կոռուպցիոն բնույթի քրեական վարույթի շրջանակում»: 

***

 

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանի գրառումը. «Հարգելի՛ գործընկերներ, իրավապահ մարմինների կողմից այսօր գործողություններ են իրականացվել Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնում։
Ըստ այդմ կան ձերբակալվածներ։
Թեմայի հետ կապված այլ տեղեկություններ ճշտելու համար խնդրում եմ դիմել իրավապահ մարմինների մեր գործընկերներին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее