▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ձեր մայրը խմբագիր է եղել, գոնե հարգեք նրա հիշատակը», «Ձեզ պահեք դաստիարակված»․ վիճաբանություն՝ Ռուբեն Ռուբինյանի և լրագրողների միջև

«Ինչո՞ւ եք թիրախավորում լրագրողներին»,- ԱԺ-ում, ճեպազրույցի ժամանակ դիմելով փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանին, հարցրին լրագրողները։ «Ես թիրախավորում եմ, թիրախավորելու եմ լրատվամիջոցներին, ուզում եմ բոլորդ իմանաք, որ բոլոր այն լրատվամիջոցները, ովքեր թափանցիկ չեն ներկայացնում իրենց ֆինանսական աղբյուրները, հայտնվելու են իմ թիրախի ներքո, հիմիկվանից իմացեք»,- ասաց Ռուբինյանը։

Լրագրողի դիտարկմանը, ըստ որի՝ «ձեր մայրը խմբագիր է եղել, իմ խմբագիրն է եղել, գոնե հարգեք նրա հիշատակը, մեզ մի թիրախավորեք», Ռուբինյանը պատասխանեց․ «Ես էլ խնդրում եմ՝ ձեզ պահեք դաստիարակված, որովհետև ոչ մի դաստիարակված մարդ երբեք որևէ մարդու չի ասի՝ հարգեք ձեր մոր հիշատակը։ Իսկ հիմա լռեք, ցավում եմ, որ իմ մայրիկը ձեզ լավ չի դաստիարակել, բայց ինձ լավ է դաստիարակել»։

Հավելենք, որ այսօր բանավեճ տեղի ունեցավ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ու լրագրողների միջև։ «Եթե Նիկոլ Փաշինյանը չլիներ, ձեր մեծամասնությունը հիմա ինոագենտ կլիներ։ Եթե 2021-ին ընտրություններն այլ կերպ դասավորվեին, ձեր մեծ մասն ինոագենտ կլիներ, դու՝ բանտում, կամ արտերկրում»,- ասաց Սիմոնյանը։ «Ի՞նչ է նշանակում ինոագենտ, նման բան են ասո՞ւմ լրագրողներին»,- նշեց լրագրողներից մեկը։ «Կարելի՞ է ես իմ կարծիքը շարունակեմ, իմ ասուլիսն է․․․ արի ստեղ կանգնի, խոսի»,- ասաց Սիմոնյանն ու հեռացավ։

info@asekose.am/095519696
Հասարակություն далее