«Ադրբեջանում ընթանում է հայ ռազմագերիների դատավարությունը, սա մեր համազգային նվաստացման և մեր հավաքական արժանապավության դատն է։
Ակնհայտ է Բաքվի նպատակադրությունը՝ լեգիտիմացնել ագրեսիան, ցեղասպանից վերածվել զոհի և հող նախապատրաստել Հայաստանից նոր զիջումների և նոր փոխատուցումների համար։ Պատերազմական հանցագործը ավտորիտար երկրում դատում է ՀՀ քաղաքացիություն ունեցող մեր հայրենակիցներին, որոնք անուրանալի ծառայություն են մատուցել Արցախի ժողովրդի իրավունքների իրացման, Արցախի և Հայաստանի հավաքական անվտանգության համար»,- այս մասին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
«Բաքվի բանտում կեղեքման և խոշտանգման են ենթարկվում ՀՀ քաղաքացիներին՝ պաշտոնական Հայաստանը լուռ է․․․
Ձեր լռությունը հավասար է մեղսակցության»,- դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նշեց պատգամավորը։
Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝