▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չենք պատրաստում անդրադառնալ լուսանցքում հայտնված, անվերադարձ կորսված այդ հատվածին. Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը  ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Անվերջ կարելի է զարմանալ՝ ինչպես է իրեն ընդդիմություն հռչակած մի հատված Փաշինյանի հետ նույնական թեզերով թիրախավորում «Հայաստան» դաշինքին։

Մեր այս «ընդդիմադիրները» վերջերս մոռացել են Փաշինյանին՝ նրանց միակ թիրախն այլևս «Հայաստան» դաշինքն է։

Իրականում նրանց պետք է շնորհակալություն հայտնել արած աշխատանքի համար, ընդդիմադիր դաշտին այս զտումը պետք էր, դիմակները պետք է պատռվեին, թացը պետք է առանձնանար չորից։

Ես հորդորում եմ շարունակել նույն ոգևորությամբ։ Ասեմ նաև, որ չենք պատրաստվում անդրադառնալ լուսանցքում հայտնված, անվերադարձ կորսված այդ հատվածին, որն անելու է ամեն ինչ՝ մեր ուշադրությունը հիմնական թիրախից շեղելու և իր վրա սևեռելու համար։

Հորդորում եմ մեր բոլոր թիմակիցներին ողջ ուժերը կենտրոնացնել չարիքի իշխանություններից ազատվելու ուղղությամբ և անտեսել քաղաքական ինքնասպանության ճանապարհն ընտրածներին։

Հ.Գ Հունիսի 7-ից հետո յուրաքանչյուրն իր արածի, չարածի և ասածի համար պատասխան է տալու, իսկ նրանք, ովքեր կարմիր գծեր են անցել, առավել ևս»:

info@asekose.am/095519696
Հասարակություն далее