Զավեշտալին այն է, որ Հայաստանում շատ ընդունված երևույթ է դարձել ծայրահեղ միջոց համարվող հացադուլը: Խաչիկ Ստամբոլցյանից սկսած բազմաթիվ մարդկանց կողմից բազմաթիվ դեպքեր են եղել: Ընդհանրապես ես չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր հացադուլավորների միջև որակական տարբերություն են դնում: Եվ այդ է պատճառը, որ ես մտորումների մեջ ընկա, երբ ընդդիմադիր դաշտից իմ վաղեմի ծանոթներից մեկը խոսակցության ժամանակ ինձ ասաց. «Պետք չէ Անդրիաս Ղուկասյանի հացադուլը համեմատել Րաֆֆու հացադուլի հետ, քանզի Րաֆֆու հացադուլը ավելի դրամատիկ է և ողբերգական ավարտ կարող է ունենալ…»: Այսինքն, ըստ իր տրամաբանության, Անդրիաս Ղուկասյանի հացադուլը լուրջ չի կարելի ընկալել (ավելի շատ պետք է դիտարկել հումորային ժանրում), քանզի նրա հետևից այդքան մարդ չգնաց, իսկ Րաֆֆունը, քանի որ 500000 ձայն են տվել, նրա հացադուլը արդեն այլ հարթության մեջ է հա՞: Հարգելի ընթերցող, ճիշտն ասած չգիտես, թե ինչու անձամբ ինձ համար Անդրիաս Ղուկասյանի հացադուլը ավելի մեծ ազդեցություն է թողել, քան Րաֆֆու այս օրերի հացադուլը: Եվ այսպես փորձեմ բացատրել, թե ինչու Անդրիասի հացադուլը ինձ համար ավելի գերակայող է, քան Րաֆֆունը`
• Երևի դա նրանից է, որ Անդրիաս Ղուկասյանը, ի տարբերություն Րաֆֆու, չունենալով հետևում կանգնած որևէ քաղաքական ուժ, մեն-մենակ, առանց վարանելու գնաց այդ քայլին իր սկզբունքների համար:
• Երևի դա նրանից է, որ Անդրիասի հացադուլը իր ֆորմատով վնաս կարող էր բերել միայն իրեն:
• Երևի դա նրանից է, որ ես մտավախություն ունեմ, որ Րաֆֆու հացադուլը կարող է երկիրը բերել ներքին հակամարտության:
• Երևի դա նրանից է, որ ես չեմ կարող հասկանալ, թե քաղաքական ինչ տեխնոլոգիաներ է կիրառելու Րաֆֆին այս հացադուլի ժամանակ, և ինչ քաղաքական բացասական զարգացումներ երկրին կարող են բերել այդ արտասահմանյան տեխնոլոգիաները:
• Երևի դա նրանից է, որ ես մինչև վերջ չեմ կարող հավատալ, որ ԱՄՆ-ն որևէ ազդեցություն չունի Րաֆֆու գործողությունների հետ: Իհարկե, այս տողերս կարդացողները միանգամից կասեն, եթե դա այդպես է, ապա ինչու ԱՄՆ շնորհավորեց Սերժ Սարգսյանին՝ մոռանալով, որ ԱՄՆ-ն ունի իր դիվանագիտական խարդավանքների հսկայական ցանցը, որտեղ ամենն ունի իր հերթականությունը:
• Երևի դա նրանից է, որ ես լավ գիտակցում եմ, թե ինչով կարող է ավարտվել այս ամենը, և ես չեմ ուզում, որ մենք Հայաստանում դիմավորենք արաբական գարնան լուսաբացը:
P.S Հարգելի ընթերցող, եկեք առանց արտահայտվելու միասին փորձենք հասկանալ, թե ի՞նչ դրական կամ բացասական հետևանք կարող է թողնել Րաֆֆու հացադուլը մեր ազգի համար, և շարժվենք ըստ մեր խղճի:
Կարեն Թումանյանի գրառումը
Ֆեյսբուք