▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծեծկռտուք և կրակոցներ՝ «Կոսմոս» խաղատանը․ կիզակետում Նվեր Ծառուկյանը, թիկնապահներն ու դերասանուհի Շուշան Երիցյանն են

Լրագրող Վահե Մակարյանն իր տելեգրամյան ալիքում գրում է․ « Ծեծկռտուք և կրակոցներ՝ «Կոսմոս» խաղատանը․ կիզակետում Նվեր Ծառուկյանը, թիկնապահներն ու դերասանուհի Շուշան Երիցյանն են

2024 թվականի հոկտեմբերի 26-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում, Նվեր Գագիկի Ծառուկյանը Շուշանիկ Հովհաննեսի Երիցյանի հետ, որն, ի դեպ, հայտնի մոդել և դերասանուհի է, «Rolls-Royce» մակնիշի 36 D 009AM համարանիշի ավտոմեքենայով իր թիկնապահներ Մյասնիկ Սարգսյանի, Գևորգ Դադիկյանի, Սարգիս Սարգսյանի  և Դավիթ Մադոյանի ուղեկցությամբ, որոնք եղել են «LEXUS LX 570» մակնիշի 08 ON 008 համարանիշի ավտոմեքենայով, գնացել են Ծաղկաձորի «Կոսմոս» խաղատուն, որի VIP սրահում Շուշանիկ Երիցյանը կատարել է խաղադրույքներ: 

Մեզ բացառիկ տեղեկություններ են հայտնի դարձել այդ միջադեպից։ Մասնավորապես, 2024 թվականի հոկտեմբերի 28-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Հրազդանի բաժնից ՀՀ Կոտայքի մարզային քննչական վարչությունում ստացվել է հաղորդում այն մասին, որ 2024 թվականի հոկտեմբերի 25-ին կամ 26-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Ծաղկաձոր քաղաքի Պահլավունյաց փողոցի 75 հասցեում գտնվող «Կոսմոս» խաղատանը հնչել են կրակոցներ: Կրակոցներին, սակայն, նախորդել է ծեծկռտուք։
Պարզվել է, որ ծեծկռտուքի մասնակիցները եղել են Գագիկ Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը և նրա թիկնապահները։ Մասնավորապես, ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ 2024 թվականի հոկտեմբերի 26-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում, Նվեր Գագիկի Ծառուկյանը Շուշանիկ Հովհաննեսի Երիցյանի հետ, որն, ի դեպ, հայտնի մոդել և դերասանուհի է, «Rolls-Royce» մակնիշի 36 D 009AM համարանիշի ավտոմեքենայով իր թիկնապահներ Մյասնիկ Սարգսյանի, Գևորգ Դադիկյանի, Սարգիս Սարգսյանի  և Դավիթ Մադոյանի ուղեկցությամբ, որոնք եղել են «LEXUS LX 570» մակնիշի 08 ON 008 համարանիշի ավտոմեքենայով, գնացել են Ծաղկաձորի «Կոսմոս» խաղատուն, որի VIP սրահում Շուշանիկ Երիցյանը կատարել է խաղադրույքներ: Որոշ ժամանակ անց՝ արդեն լուսադեմին, նշված սրահում վիճաբանություն է առաջացել հիշյալ խաղատան աշխատակիցների և Նվեր Ծառուկյանի ու նրա թիկնապահների միջև, որը վերածվել է ծեծկռտուքի։ 

Մեզ փոխանցեցին, որ դրանից հետո, որպեսզի թաքցնեն ծեծկռտուքը, Նվեր Ծառուկյանի թիկնապահները մտել են խաղատան տեսախցիկների սենյակ և այնտեղ գտնվող խաղատան անվտանգության աշխատակիցների ներկայությամբ խլել կամ կողոպտել են տեսախցիկների հիշողության DVR սարքը և հեռացել։ Հեռանալու պահին, ըստ տեղեկության, Նվեր Ծառուկյանն իր մոտ եղած հրազենից կրակոցներ է արձակել խաղատան դիմաց և թիկնապահների հետ հեռացել։

Ու քանի որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, Նվեր Ծառուկյանն ու նրա թիկնապահ Մյասնիկ  Սարգսյանը 2024 թվականի հոկտեմբերի 28-ի երեկոյան «Աերոֆլոտ» ընկերության Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռով հեռացել են Հայաստանից։ Շուշան Երիցյանն էլ միջադեպից հետո փակել է իր ինստագրամյան էջը։

Քննչական կոմիտեից ինձ հաստատեցին տեղեկությունը` նշելով, որ մեղադրյալ անձանց վերաբերյալ տվյալներ չեն կարող հայտնել»:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее