shamshyan.com-ը գրում է, որ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Մյասնիկյան պողոտայի վրա գտնվող «Բելաջիո» ռեստորանային համալիրում: Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 2-րդ հարկում տեղի ունեցած ինչ-որ միջոցառման ժամանակ ուժեղ ծեծկռտուք է տեղի ունեցել մի քանի քաղաքացիների միջև:
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ֆոտոլրագրողին ասում էին, որ եթե ոստիկաններն օպերատիվ չգործեին, ապա ուրխությունը վերածվելու էր սգի:
Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների, մեծ թվով կոկոնները տաքացրած անձինք բերման են ենթարկվել ոստիկանություն և ըստ նախնական տեղեկությունների ծեծկռտուքի հետևանքով կան նաև վիրավորներ:
Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում