յսօր՝ մայիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում` «Կարիտաս» ՍՊԸ-ի դիմաց: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 12:00-ի սահմաններում բախվել են Երևանի բնակիչ, 64-ամյա Սեյրան Սուսանյանի վարած ГАЗ 32213 մակնիշի 2052S համարանիշի և Lexus մակնիշի 88 SD 888 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով «Գազել»-ը կողաշրջվել է և, ըստ նախնական տեղեկությունների, Lexus-ի վարորդն ու «Գազել»-ի 4 ուղևորներ Պռոշյան գյուղի բնակիչների օգնությամբ տեղափոխվել են հիվանդանոցներ:
Ոստիկանությունը պարզում է Lexus-ի վարորդի և վիրավորների ինքնությունը: Նշված «Գազել»-ը սպասարկում է թիվ 37՝ Քասաղ-Արգավանդ երթուղին:
shamshyan.com-ի փոխանցմամբ`մայիսի 9-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցները հայտնաբերել են մայիսի 8-ին Բաշինջաղյան 142 տան բնակիչ, 33-ամյա Արա Մաթևոսյանին դաժան ծեծի ենթարկած քաղաքացուն:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը 1-03 շտապօգնության թիվ 2 ենթակայանի բժիշկները, մեկնելով Ա. Մաթևոսյանի տուն, նրան հայտնաբերել էին մահացած: Հարազատները ոստիկաններին հայտնել էին, որ Ա. Մաթևոսյանն իրենց հայտնել էր, որ անհայտ անձանց կողմից է ծեծի ենթարկվել, որոնց նա չի ճանաչել:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում