Իսկապես ցավալի է, բայց փաստ...
Համալսարանից տուն վերադարձի ճանապարհին տաքսիներից մեկում տեսա Ղարաբաղյան շարժման կարկառուն ներկայացուցիչներից մեկին ՝վարորդի կարգավիճակում, որին անձամբ եմ ճանաչում: Ճիշտ է, վարորդի աշխատանքը վատ չէ և պատվաբեր է, ըստ իս, բայց նրա համար, նման կարևոր ու առանցքային մարդու համար՝ կարծում եմ սազական չէ: Ղարաբաղյան շարժման յուրաքանչյուր անդամի անվերապահորեն հարգում եմ ու մեծարում, այդ մարդիկ ինձ համար հայոց պետականության համար անգնահատելի արժեքներ են, որոնց հետ կողք-կողքի պայքարել են ծնողներս, նստացույցների և հանրահավաքների մասնակցել՝ կերտելով ազատ ու անկախ Հայաստանը, ազատ ու անկախ Արցախը: Ես իրավունք չունեմ մոռանալ նմաններին, ոչ մի պարագայում, ովքեր որ նրանք ուզում են լինել և դրանից հետո կյանքի որ բնագավառում էլ աշխատելուց լինեն:
Սմբատ Ղահրամանյանի գրառումը ` ֆեյսբուքյան իր էջից