▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծառուկյանը դատական հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դատական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ։

Այս մասին Asekose.am տեղեկացավ «Դատալեքս» դատական տեղեկատվական հարթակից։

Գագիկ Ծառուկյանը հերքում է պահանջում Փաշինյանի կողմից մայիսի 28-ի ճեպազրույցի ընթացքում հնչեցված «հանցագործ», «շպիոն», «գործակալ», «հանցավոր գործարք կնքած լինելու», «Հայաստանի ժողովրդին թալանելու», «օտարերկրյա հատուկ ծառայության ցուցումով Անդրանիկ Թևանյանին ԲՀԿ ցուցակում ներառելու» արտահայտությունների համար։

ԲՀԿ առաջնորդը 3.000.000 դրամ է պահանջում՝ որպես վիրավորանքի արդյունքում պատճառված վնասի փոխհատուցում և 6.000.000 դրամ՝ որպես զրպարտությամբ պատճառված վնասի փոխհատուցում:

Ծառուկյանը նաև պահանջել է ապահովել հերքման վերաբերյալ հրապարակված տեսանյութի և հերքման տեքստի հրապարակումը և տարածումը մի շարք լրատվամիջոցներում:

Գործը դատարան է ստացվել երեկ՝ հունիսի 2-ին։ Այն կքննի Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Նաիրա Ավետիսյանը։

info@asekose.am/095519696
Հասարակություն далее