▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ծառուկյանը, հավանաբար, կհեռացվի ՀԱՕԿ նախագահի պաշտոնից»

Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Գագիկ Ծառուկյանը, հավանաբար, կհեռացվի ՀԱՕԿ նախագահի պաշտոնից

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ դառնալն ունի մի քանի նպատակ։ Արդեն որոշում է կայացվել 2027 թվականին Հայաստանի Ծանրամարտի աշխարհի առաջնություն կազմակերպելու համար, ինչը ենթադրում է հսկայական ֆինանսական միջոցների կառավարում՝ ազգային ֆեդերացիայի կողմից։

Մյուս գլխավոր նպատակը՝ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) նախագահի պաշտոնից Գագիկ Ծառուկյանի հեռացումն է ու այդ պաշտոնում Արայիկ Հարությունյանի ընտրությունը։ ՀԱՕԿ-ի նախագահի պաշտոնում կարող է ընտրվել դրա կազմում ընդգրկված ազգային ֆեդերացիաներից մեկի նախագահը։ Այսինքն, Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությունը դա Արայիկ Հարությունյանի հետ միջանկյալ քայլ է՝ ՀԱՕԿ նախագահ ընտրվելու համար։

Ի դեպ, Արայիկ Հարությունյանին սպորտում առկա փողի համը հասցրել է և այդ հարցում իրեն մեծապես օգնում է Ազգային Ժողովի պատգամավոր Իշխան Զաքարյանը, ով հիմա համահայկական խաղերի կազմակերպման անվան տակ սերտորեն համագործակցում է Արայիկ Հարությունյանի հետ, փաստացի հանդիսանում է նրա տեղակալը։ Իսկ Իշխան Զաքարյանը, ով խնդիր ունի իշխանությունների միջոցով կարճել բոլոր այն կոռուպցիոն քրեական վարույթները, որտեղ նա ուներ հստակ դատավարական կարգավիճակ, Գագիկ Ծառուկյանի երբեմնի թիմակիցն էր, և նրանից առաջ, 2000-2005 թվականներին զբաղեցրել է ՀԱՕԿ նախագահի պաշտոնը, այսինքն` ներսից գիտի կազմակերպությունը և ստանձնել է Արայիկ Հարությունյանին ՀԱՕԿ նախագահի պաշտոնում ընտրվելու և հսկայական ֆինանսական միջոցներ տնօրինելում, իսկ ընտրություններից առաջ՝ մարզաշխարհի վրա վարչական ազդեցություն ունենալու հնարավորության հարցում»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее