Չարլի Չապլինը համարվում է ոչ միայն 20-րդ դարի մեծագույն դերասաններից մեկը, այլև մարդասիրական բացառիկ հատկություններով անձնավորություն։
Քչերը գիտեն, որ 1915թ-ին՝ ՄեԾ Եղեռնի տարիներին, Չապլինը ստեղծել է հայ մանուկների համար օգնության ֆոնդ և հավաքագրել գումարներ այդ ֆոնդի միջոցով։ 1920-ական թթ.-ին նա շրջել է ողջ Եվրոպայով, որի ժամանակ հավաքագրել է մոտ 1 միլիոն դոլլար ( այսօր համարժեք է 15 մլն դոլլարին) ու ամբողջը հատկացրել է Օսմանական թրից փրկված հայ մանուկներին: Նա անձամբ էր այցելում մանուկներին, հետևում մանկատների և վերականգնողական կենտրոնների կառուցմանը ԱՄՆ-ում ու Եվրոպայում։ Հենց էդ ընթացքում է նա նկարահանել «Փոքրիկը» ֆիլմը, ուր մարմնավորել է աղքատ, միայնակ փոքրիկ տղայի, ով հիշեցնում էր հայ երեխաներին։
1965թ-ին հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատուրյանը հրավիրված էր Շվեյցարիա՝ երաժշտական մրցույթի ժյուրիի անդամ լինելու, այդ ժամանակ Չարլի Չապլինը 76 տարեկան էր, ապրում էր մեկուսացված կյանքով և գրեթե չէր ունենում հյուրեր, բայց, Արամ Խաչատուրյանը ստացավ հրավեր Չարլի Չապլինից և այցելեց նրա առանձնատուն։ Մի քանի ժամ զրույցից հետո Արամ Խաչատուրյանը հարցրեց, թե ո՞րն է նրա տխուր հայացքի գաղտնիքը. լուռ ժպիտով Չապլինը տանում է Արամ Խաչատուրյանին իր առանձնասենյակ ու ցույց տալիս ջութակահարների բազում սկավառակներ, որոնք նվագում էին Կոմիտասի տաղերը։ Չարլի Չապլինը պատմում է, որ Կոմիտասի երաժշտությունը իր հոգու հանգստության լավագույն է, որը նա միացնում է ամեն անգամ դրա կարիքը ունենալուց։ Չարլի Չապլինը նվիրում է սկավառակներից մեկը Խաչատուրյանին՝ ասելով հետևյալը. «Մենք շատ ենք մտածում մեր կյանքի ընթացքում, բայց շատ քիչ զգում, իսկ հայկական երաժշտությունը անաղարտ զգացողությունների անծայրածիր օվկիանոս է»։
Լուսանկարում՝ Արամ Խաչատրյանը և Չարլի Չապլինն` իրենց տիկնանց հետ