Ծանր գիշեր ա էղել... Ալեն Սիմոնյան
Ազգային ժողովը վավերացրեց Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգը։ Պատգամավորների գրանցման ընթացքում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, տեսնելով, որ ընդդիմադիրները բացակայում են դահլիճից, ասաց․ «Ծանր գիշեր է եղել»։ |
***
«Ես չեմ պատրաստվում կոորդինատներ տալ, բայց ակնհայտ է, և դա երևաց նաև Տավուշի սահմանը վերարտադրելու համար, որ ինչ-որ տեղեր մենք ենք առաջ, ինչ-որ տեղ իրենք, որովհետև սահմանը եթե սահմանագծված չէ և սահմանազատված չէ, այդ խնդիրը կա: Վերևից մինչև ներքև մենք սահմանը պետք է վերհանենք»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասա ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: «Բոլոր այն տեղերում, որտեղ իրենք են առաջ, իրենք պետք է հետ գնան, որտեղ մենք ենք առաջ, մենք պետք է հետ գնանք, մերը մերն է, իրենցն իրենցը: Իրենք 200 ք/կմ մեր տարածքի մեջ են… Հենց Տավուշում կա երկու եռանկյունիների իրավիճակ՝ մի տեղ մենք ենք իրենց եռանկյունին վերահսկում, մի տեղ իրենք են մեր եռանկյունին վերահսկում»,- նշեց ԱԺ նախագահը։ Անդրադառնալով հարցին՝ մանրո՞ւք է համարում ադրբեջանական ուժի հետ գնալը Հայաստանի տարածքից, Սիմոնյանը պատասխանեց. «Ես համարում եմ, որ հիմնական նպատակը խաղաղություն հաստատելն է և մեր 29,743 ք/կմ-ն արձանագրելը և վերհանելը, դա է հիմնական խնդիրը: Ես մանրուք չեմ համարում, ասում եմ՝ գլոբալ պատկերի մեջ գլոբալ հարցերին պետք է անդրադառնանք: |