▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ցանկացած դժվարություն հաղթահարելի է»․ Վարդան Ղուկասյանի ուղերձը

Դիտեք նաև՝

ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանի համակիրների տելեգրամյան ալիքում հրապարակվել է ամանորյա շնորհավորական ուղերձ․ «Սիրելի՛ Հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:
Ամանորն ապագային միտված տոն է, և թո՛ղ այդ անհաջողությունների տարին, ի դեմս 2025 թվականի, լինի առողջության, հաջողությունների, զարգացման, ստեղծարար մտքերով ու ձեռքբերումներով լի տարի։
Թո'ղ իրականան մեր բոլոր սպասումներն ու նվիրական երազանքները։
Ցանկացած դժվարություն հաղթահարելի է։
Ու թող Նոր տարին միայն բարօրություն և «խաղաղություն» բերի մեր Հայրենիքին ու մեր ընտանիքներին Հայաստանում, Արցախում և Սփյուռքում»։

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Քաղաքական далее