▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բյուրեղավանի գիշերօթիկ հաստատությունում հայտնաբերված չարաշահումների գործով մեղադրանք է առաջադրվել ևս 2 անձի


           «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից  յուրացումներ կատարելու դեպքի առթիվ  ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանքներ են առաջադրվել նաև ՊՈԱԿ-ի գլխավոր հաշվապահ Փ.Մարտիրոսյանին եւ  կադրերի գծով տեսուչ Ա.Հովսեփյանին։  


        Նախաքննության ընթացքում  ձեռք բերված ապացույցների համաձայն՝ Փ.Մարտիրոսյանը, աշխատելով «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ում՝ որպես գլխավոր հաշվապահ, օժանդակել է հաստատության տնօրենին վստահված առանձնապես խոշոր չափերով գումարի յուրացում կատարելուն։ Այն է՝ 2004-2014 թվականների ընթացքում հաշվարկել և պետական բյուջեից ՊՈԱԿ փոխանցված գումարներից ՊՈԱԿ-ում հրամանագրված, սակայն փաստացի աշխատանքներ չկատարող 28 աշխատակիցների անուններով ելքագրել է առանձնապես խոշոր չափերով գումար, որը յուրացվել է տնօրենի կողմից:

Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է, որ նա  օժանդակել է նաև առանձնապես խոշոր չափերով գումարի վատնում կատարելուն, այն է` ՊՈԱԿ-ում հրամանագրված, սակայն փաստացի չաշխատող 4 աշխատակցի, այդ թվում՝ իր երկու հարազատների անվամբ հաշվարկել և ելքագրել է առանձնապես խոշոր չափերով գումար։ Ելքագրված գումարներից իր հարազատների անվամբ հաշվարկված գումարն ստացել է անձամբ, իսկ մնացած գումարը տրվել է ՊՈԱԿ-ի այլ աշխատակիցներին՝ որպես լրավճար:

Կադրերի գծով տեսուչ Ա.Հովսեփյանը, նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն, ՊՈԱԿ-ի տնօրեն Գայանե Մարգարյանի հանձնարարությամբ, 2007-2014 թվականների ընթացքում, պատրաստել է համապատասխան փաստաթղթեր, որոնց հիման վրա տնօրենը հրամանագրել է ՊՈԱԿ-ում փաստացի աշխատանքներ չկատարող աշխատակիցների, որոնց անվամբ  ելքագրվել է առանձնապես խոշոր չափերով գումար՝ այդպիսով օժանդակելով առանձնապես խոշոր չափերով գումարի յուրացում և վատնում կատարելուն։

Քրեական գործի նախաքննությամբ  ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ նոյեմբերի 28-ին Փ.Մարտիրոսյանին ևւ Ա.Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելուն օժանդակելու  համար, և ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձանապես խոշոր չափերով վատնում կատարելուն օժանդակելու համար: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

Հիշեցնենք, որ ՊՈԱԿ-ի տնօրեն Գայանե Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել նոյեմբերի 27-ին և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Նախաքննությունը շարունակվում է։


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее