Նոյեմբերի 19-ին` ժամը 17:30-ին, «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության կայաններից մեկից Ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Մոսկվա-Երեւան չվերթի օդանավում անկարգ ուղեւոր կա:
Ոստիկանության բաժին բերման է ենթարվկել Երասխ գյուղի բնակիչ` 28-ամյա Վալերիկ Դալլաքյանը: Նա օդանավում խախտել էր հասարակական կարգը, փորձել էր ծխել օդանավի զուգարանում, անհարգալից վերաբերմունք էր դրսեւորել օդանավի անձնակազմի նկատմամբ: Սակայն պարզվել է, որ բացի հասարակական կարգը խախտելուց՝ Դալլաքյանը հետեւել է նույն չվերթի ուղեւորուհիներից մեկին եւ զուգարան մտնելիս սեռական ցանկությունները բավարարելու նպատակով անպարկեշտ հպվել էր աղջկան ու քաշքշել նրան: Նա նույնպիսի փորձ էր կատարել նաեւ օդանավի բորտուղեկցորդուհու նկատմամբ:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ՝ 1:11 րոպեից: