life.panorama.am-ը գրում է. Բրիտանական հեղինակավոր Daily Mail պարբերականն անդրադարձել է Եվրատեսիլ-2015 մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Genealogy խմբին` մասնավորապես իր ընթերցողներին ծանոթացնելով խմբի Ավստրալիա աշխարհամասը խորհրդանշող Մերի- Ջին Օ’դոհերթի Վասմաթզյանի հետ: Պարբերականը գրում է, որ Մերին ծնվել է ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում, նրա հայրն ավստրալացի է, իսկ մայրը` հունական և հայկական արմատներ ունի:
Daily Mail-ը հիշեցնում է, որ Genealogy խումբը ձևավորվել է հատուկ այս տարվա մրցույթի համար: Խմբում ներառվել են Հայաստանից Ինգա Արշակյանը, Եթովպիայից Վահե Թիլբյանը, Ամերիկայից Թամար Կապրելյան, Ճապոնիայից Ստեֆանի Թոփալյան և ֆրանսահայ Եսայի Ալթունյան: Մերին սովորել է ԱՄՆ-ում` Հյուսիսային Կարոլինայում, որտեղ ուսանել է վոկալ և ֆլեյտա: Այնուհետև նա տեղափոխվել է Ավստրալիա իր երաժշտական կարիերան շարունակելու, որտեղ և 2007 թ-ին հաղթել է ABC Symphony Ավստրալիայի երիտասարդ վոկալիստների մրցույթում:
Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուր կայքում