▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բոլորից թաքուն՝ գող շան պես, չեղարկել ա ՀՀ Անկախության Հռչակագիրը…»

«Բոլորից թաքուն՝ գող շան պես, չեղարկել ա ՀՀ Անկախության Հռչակագիրը…»,-գրել է ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը։

ՀՀԿ անդամ Տիգրան Վարդանյանն էլ գրել է․ «Չեղարկվել է ՀՀ անկախության հռչակագիրը:

Դե, չնայած սա նորություն չէր, որովհետև չկա Արցախ, հետևաբար չկար նաև Անկախության հռչակագիր...

Կարևորն ապրեք կիսաբաց լուսամուտների Հայաստանում ու անասունի նման ծափ տվեք...

Մարսել են ամեն ինչ: Սա էլ են մարսելու»։

***

Սահմանադրական դատարանը պայթեցրեց ականը 

Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 26-ի ՍԴՈ-1749 որոշմամբ ամրագրել է, որ ՀՀ-ն հրաժարվում է Արցախյան հարցից

«3.7. Սահմանադրական դատարանի այս եզրահանգումն այլեւս վերացնում է Հռչակագրի նախաբանում ամրագրված «հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա» դրույթի վերաբերյալ՝ սույն որոշման 2-րդ կետում նշված հարցի լուծման համար հետագա քննության անհրաժեշտությունը։»։

Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Գոհար Մելոյան

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее