Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
Հայոց պատմություն vs «Հայաստանի պատմություն»
Հայոց բանակ vs «Հայաստանի բանակ»
Հայոց լեզու vs «Հայաստանի լեզու»
2018-ին փողոց դուրս եկած հարգելի ընկերներ: Տո բոլոր նախկինները թող աշխարհի ամենավատ մարդիկ լինեն, բայց դուք սրա համար է՞իք դուրս եկել փողոց: Եթե էսօր իրիկուն մի քիչ ժամանակ կունենաք, մտեք խոհանոց, մի շիշ օղի դրեք դիմացներդ, գոնե կեսը խմեք ու սկսեք ինքներդ ձեր հետ խոսել: Գոնե դուք ձեր մեջ բացատրեք ձեզ, թե ինչի հասաք ու առավոտ էլի անհաղորդ դեմքով, քաղաքականությամբ չզբաղվողի դիմակով գնացեք գործի: Չէ՞ որ «կարևորը ամեն մեկդ ձեր տեղում ձեր գործը լավ անեք»: