ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը վստահ է՝ Արմեն Աշոտյանի ձերբակալությունն անձնական վենդետա է։
«Բոլոր ձերբակալությունների դրդապատճառը նույնն է՝ Փաշինյանի վախերը, ուրիշ որևէ բացատրություն չկա»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Մամիջանյանի խոսքով՝ ձերբակալությունները երեկ չեն մեկնարկել, Հայաստանում 50-ից ավելի քաղբանտարկյալ կար մինչ ընտրությունների մեկնարկը։
Հիշեցնենք՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ու ՀՀԿ-ական Արթուր Ավագյանը ձերբակալվել են, իսկ ՀՀԿ խորհրդի անդամ Արման Սահակյանը՝ կալանավորվել։
***
|
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, խոսելով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի նկատմամբ կայացված ձերբակալման որոշման մասին, ասել է. «Հաշվի առնելով Արմեն Աշոտյանի ակտիվությունը, երեկ՝ Աշոտյանի և Շարմազանովի լայվը, հերթական ջղաձգման դրսևորումն է»: Նրա խոսքով՝ Աշոտյանի դեպքում սա արդեն անձնական վենդետա է: *** |
|
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ու Արթուր Ավագյանը ձերբակալվել են, իսկ ՀՀԿ խորհրդի անդամ Արման Սահակյանը՝ կալանավորվել։ |


