▲ Դեպի վեր

Суббота, 26.04.2025 lang.iso lang.iso lang.iso

Բնակիչները զայրացած են․ Արաբկիրում մեծ քանակի թմրանյութեր են գտել մանկական խաղահրապարակից

Բնակիչները զայրացած են․ Արաբկիրում մեծ քանակի թմրանյութեր են գտել մանկական խաղահրապարակից

Տեսանյութը՝ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան էջից

***

Արաբկիր վարչական շրջանում՝ Հրաչյա Քոչարի 27 Ա շենքի մոտ լարված իրավիճակ է։ Բնակիչները ցանկապատ էին տեղադրել բակում՝ օտար անձանց մուտքը թույլ չտալու նպատակով, սակայն հիմա ապամոնտաժում են ճաղերը և դռները, ըստ բնակիչների՝ ապօրինի կերպով։

«Մենք մեր ծախսերով մեր բակը փակել ենք, փակելու հիմական պատճառն այն էր, որ թելեգրամյան ալիքներում հայտնել էին, թե այստեղ նարկոբիզնեսի առևտուր ա էթում, նարկոթրաֆիկի համար իդեալական շուկա է՝ երեք շենքերի արանքում մարդ չի տեսնում։ Մենք դրա դեմն առանք, փակեցինք մեր բակը,- «Ֆակտոր»-ի հետ զրույցում նշեց Հրաչյա Քոչար 27Ա շենքի բնակիչներից մեկը՝ հավելելով, որ հիմա եկել, քանդում են, ապամոնտաժում են երկաթե ցանկապատի ճաղերը, ամենայն հավանականությամբ, այդ հրահանգը ստացել են քաղաքապետարանից, բայց քանդելու նպատակը չեն հայտնում։

«Եկան բակը վերանորոգեցին, մենք փակեցինք, չիպեր դրեցինք, որպեսզի ամեն մարդ չմտնի էստեղ, քանի որ դեպք եղավ, որ ասեղ մտավ մեր ընկերոջ ոտքը․․․ Սա բակային տարածք է, մեր շենքում 150 բնակիչ կա, բոլորս ունենք չիպեր։ Ամեն մարդ չի կարողանում մտնել այստեղ, նարկոմանները չեն մտնում։

Հիմա եկել են, քանդում են էս ռեշոտկեքը։ Ոչ մի ակտ, ոչ մի փաստաթուղթ չունեն։ Ոստիկանությունն էլ եկել է, այդ ապօրինի գործողությանը «տեր է կանգնում», ոչ ներկայանում են, ոչ ասում են՝ ով են, ինչ են»,- պարզաբանեց բնակիչը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее