Հովհաննես Իշխանյանը գրում է․ «Բնականաբար վաղը պետք է գնալ Մայր աթոռ ու պաշտպանել եկեղեցին Ալիևի քահանաներից
Մինչև Կանաչ ժամը ավերելը, Սուրբ Համբարձման եկեղեցին հողին հավասարեցնելը, Ղազանչեցոցն ու Դադիվանքը նենգափոխելը չդատապարտեն, որևէ այլ խոսք ասելու իրավունք չունեն, էն էլ Արցախի իրավունքը պաշտպանող կաթողիկոսի մասին»։
Դիտեք նաև՝
Ստեփան Դանիելյանն էլ հետևյալ գրառումն է կատարել ․ «Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա։
Վարչակարգի պարագլխի հետ հանդիպած սեպարատիստ եպիսկոպոսների անունից հայտարարություն է տարածվել, առանց ազգանունների ու ստորագրությունների, ըստ որի, վաղը, դեկտեմբերի 18-ին, ժամը 17:00-ին, գնալու են Մայր Աթոռ, որ պահանջեն Կաթողիկոսի հրաժարականը: Մոտավորապես այն սցենարով, ինչպես 2018-2019-ին շրջափակում էին դատարաններն ու ծեծում դատավորներին: Այդ ամենն անում էին ժողովրդի անունից, որ դատարաններն ու Սահմանադրական Դատարանն «վերադարձնեն ժողովրդին»: Ուղղակի, այս անգամ, «հպարտ քաղաքացիների» փոխարեն, կոչն ուղղված է «հավատավոր ժողովուրդ»-ին, բնականաբար, հավատավոր ժողովուրդը տեղյակ չէ, որ իրենց փոխարեն որոշումը կայացվում է բազմաթիվ live-ով հայտնի սենյակում:
Հիմա, ըստ մամուլում հրապարակված տվյալների, բազմաթիվ անբարոյական արարքներով, բնական եւ անբնական, ու կոռուպցիայի մեջ կասկածվող մի խումբ եպիսկոպոսների միջոցով փորձում են «մաքրել» եկեղեցին: Հայտարարությանը Կայա Կալլասը դեռ չի միացել:
Եպիսկոպոսներն արդեն բացահայտ կերպով նաև քաղաքականությամբ են զբաղվում:
Ներքաղաքական կոչ
- «Մայր Եկեղեցու այսօրվա անմխիթար վիճակը սպառնալիք է ստեղծում նաև մեր ազգային և պետական անվտանգային շահերին»:
Արտաքին քաղաքական կոչ
- «Միասնական կամք դրսևորել, միանալ մեզ և ձեր արդար բողոքի ձայնը բարձրացնել Եկեղեցու վարկն ու հեղինակությունը միտումնավոր ոչնչացման տանող այս կործանարար, հակականոնական ընթացքի դեմ՝ իսպառ մերժելով Հայ Եկեղեցին օտարի շահերին ծառայեցնելու բոլոր տեսակի ճիգերն ու ջանքերը»:
Դե ինչ, տեսնենք քանի հատ «հավատավոր ժողովուրդ», չհաշված հավատավոր ոստիկաններին ու ԱԱԾ աշխատակիցին, կմասնակցի այդ հավաքին»:
Դիտեք նաև՝
***


