▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բժիշկը թվարկել է ամենաառողջարար ըմպելիքները

Սովորական մաքուր ջուրը, թեյը և սուրճը ամենաառողջ ըմպելիքներն են։ «Ռոսիա 1» ալիքի «Բժիշկ Մյասնիկով» հաղորդման ժամանակ ասել է  բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը։ Նրա խոսքով, մնացած ամեն ինչ պարզապես չարժե խմել։

«Ընդհանրապես, թեյը, սուրճը և մաքուր ջուրն այն են, ինչ պետք է խմել։ Մնացած ամեն ինչը չպետք է խմեք։ Մնացած բոլոր ըմպելիքները առողջարար չեն։  Այսպիսով, խմեք սուրճ և թեյ և առողջ կլինեք»,- ասել է Մյասնիկովը։

Բժիշկը բացատրել է, որ այլ ոչ ալկոհոլային ըմպելիքները կարող են բորբոքման պատճառ դառնալ՝ կապված շաքարի և այլ վնասակար նյութերի հետ։ Բժիշկն ընդգծել է, որ այս մասին տեղեկություն կա գիտական հետազոտություններում։

Աղբյուր` Պանորամա.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее