▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բժիշկ Օկոևը վատ արտահայտվեց ու ասեց`աղջիկ ջան, դու երբեք չես մայրանա, կինս լաց եղավ. Տիգրան Հարությունյանը պատմում է

«Սրտի տանիքներով» հաղորդման հերթական հյուրն էր Տիգրան Հարությունյանը, ով խոսեց կնոջ մասին․

«Նա իմ կյանքի լուսավոր կետերից է։ Թվում է` անհամատեղելի ենք,բայց այդ հակադրությունը ստացվեց։ Ես միշտ հպարտացել եմ իրենով»։

Տիգրանն ու Արմինեն 14տարի պայքարել են երեխա ունենալու համար։ Շատ բժիշկներ են եղել, որ ուղղակի  ջնջել են հույսի շողը, ինչպես է եղել, որ չեն հանձնվել.

«Այո, պայքարել ենք, եղել են հիասթափություններ, բայց ես չեմ ուզում այդ մասին խոսել, որովհետև այդ ամենի արդյունքը արդեն մեր տանը քայլում է։ Էվան մեր կյանքի գլխավոր ձեռքբերումներից մեկն է։Վերջին հիասթափություններից մեկը եղավ շատ կոշտ ու կոպիտ խոսելը կնոջս հետ մի բժշկի՝ Օկոև, Մարգարյան հիվանդանոցի, ով վատ արտահայտվեց՝ «աղջիկ ջան, դու երբեք չես մայրանա», Արմինեն լաց եղավ։ Էլ այնտեղ ոտք չդրեցինք»։

***

Հաղորդման սկզբում Տիգրանն անկեղծացավ, որ ծնողների միասնությունը եղել է պարբերաբար.

«Ես ծնվել եմ բաժանումից հետո,երբ կրկին միացել են։ Պապայի հետ շատ չեմ շփվել։ Մանկական տարիքում ես իրեն չեմ հիշում, որովհետև ինձանից հետո էլի բաժանված են եղել։ Հետո նորից միացել են, երբ ես դպրոցական էի և արդեն գիտակցում էի։ Փորձում էի իրեն թողել իմ սիրտ, բայց ինչ-որ բան խանգառում էր։ Ես փորձել եմ ստեղծել նենց ընտանիք, որ այդ բաժանումները երբեք չլինեն ու իմ ձագուկը չզգա այդ բացը, սառնությունը, քամին…»:

Տիգրան Հարությունյանի մայրը դպրոցում եղել է ուսմասվար։ Լավագույն սովորողներին 6-րդ դասարանից ծաղկաքաղ են արել՝տարբեր դպրոցներից և տեղափոխել վարժարան։մՆա ևս սովորել է այդ վարժարանում մի քանի տարի։ Տիգրանն այս մասին խոսելիս հուզվեց.

«Դասաժամերից մի քանիսի ժամանակ լեզվակռիվ էր լինում աշակերտ-ուսուցիչ։ Ես առաջին շարքերում նստած միշտ մեջս ինձ կրծում էի, ուզում էի կանգնել, պատասխանել, ապտակել այդ աշակերտին։ Ինչքան էլ ուսուցչուհի՝ այդքան շատ էլ մամա։ Գալիս էր տուն ներվայինացած խոսում էր, դա էլ էի ներսումս տանում։ Հետո սկսեցի պոռթկալ՝ ավելի հասուն տարիքում…Շատ-շատ էի ուտում՝գեր էի։ Էնքան շատ էի ուտում, որ բժիշկն ասել էր օրգանիզմը չի հասցնում մարսել՝ հետ էի տալիս, որկրամոլ էի։ Պարբերաբար ձեռ էին առնում բակի տղաները, ավելորդ ռեպլիկներ էին անում, որը որ ծանր էի տանում: Հայրս հայտնվեց ավելի հասուն տարիքում։ Մաման զոհաբերեց իրեն՝հանուն մեզ միացավ։ Քիչ -քիչ ընդունեցի, ընկերացա հետը։ Ուղղակի չհասցրեցի իրա սերը վայելեմ, չստացվեց, կարճ տևեց։ Քիմիայով բուժվում էր,Արցախյան շարժումից հետո, որ Շուշին տվեցին ջղայնացավ, հրաժարվեց դեղորայքից…»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее