shamshyan.com-ը գրում է, որ օգոստոսի 14-ին, Ջրվեժի ճանապարհին Lexus մակնիշի 10 VV 008 համարանիշի ավտոմեքենայի վարորդը նշված ավտոմեքենան վարում էր առանց ամրագոտու:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նա ԲՀԿ-ական, Երևանի ավագանու նախկին անդամ Արմեն Սահակյանն է, ով ավագանու նիստերի ժամանակ անընդհատ հայտարարում էր, թե իր միակ նպատակը եղել է այն, որ ավագանի լինելով՝ երևանցիներին պարտադրի, որ հարգեն օրենքը:
Իսկ այս դեպքում վարորդը, ով, ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների, «Ծիտ Արմեն» մականվամբ անձնավարությունն է, չի հարգում օրենքը:
Մանրամասներն այստեղ: