shamshyan.com -ի տեղեկություններով ոստիկանությունը հայտնաբերել է հետախուզման մեջ գտնվող Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի 8-րդ շենքի բնակիչ Արման Գալուստյանին:
Ա. Գալուստյանի մոտ հայտնաբերվել և առգրավվել է 21 սմ երկարությամբ, 10 սմ շեղբով գաղտնի փականով դանակ:
Ըստ տեղեկությունների, ոստիկանությունում նա իրեն դրսևորել է անհարգալից ու սպառնալիքներ է հնչեցրել այնտեղ գտնվող մարդկանց հասցեին:
Ա. Գալուստյանը, ով հայտնի գործարար Ռուբեն Գալուստյանի` Բենզին Ռուբոյի տղան է, Երևանում ծեծի էր ենթարկել տաքսի ավտոմեքենայի վարորդին:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում