«ԱԺ նիստի օրակարգում է նաև Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրությունը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը առաջադրել է փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունը։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից թեկնածու Սիրունյանի բարեվարքության մասին եզրակացությանը ծանոթացե՞լ եք»,- ԱԺ նիստի ժամանակ Ալեն Սիմոնյանին հարց ուղղեց ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ Ստանալով դրական պատասխան՝ պատգամավորը շարունակեց․ «Երբ ծանոթացա, շոկի մեջ էի։ Մինչև հարցի քննարկումը, կոչ կանեմ ՔՊ պատգամավորներին ծանոթանալ այն բարեվարքության եզրակացությանը, որը տվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ Վերանայեք ձեր որոշումը, դուք առաջադրում եք մի մարդու, որը հասարակական, ներազգային ատելության ահավոր մի օրինակ է, մարդ, որն ատում է սեփական հայրենակիցներին, մարդ, որը թշնամություն է տարածել տարիներ շարունակ»,- ասաց Մանուկյանը։ Ալեքսանդր Սիրունյանի սկանդալային գրառումները կարդացեք Asekose.am-ի տելեգրամյան ալիքում *** |
ԱԺ նիստի այսօրվա օրակարգում ընդգրկված է նաև Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը առաջադրել է փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունը։ *** |
«Զղջո՞ւմ եք Ֆեյսբուքում արցախցիների հասցեին ատելության խոսք տարածելու համար»,- հարցն ուղղվեց ԲԴԽ խորհրդի անդամի թեկնածու, փաստաբան Ալեքսանդր Սիրունյանին։ Ի պատասխան՝ ասաց. «Այս պահին մեկնաբանություններ չունեմ, թողեք անցնեմ: Ավարտենք, հետո զրուցենք»: Հիշեցնենք, որ հասարակական մի շարք կազմակերպություններ հայտարարություն էին տարածել Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու Ալեքսանդր Սիրունյանի առաջադրման վերաբերյալ՝ դատապարտելով «մեծամասնություն ունեցող քաղաքական կուսակցության կողմից ԲԴԽ անդամի պաշտոնում իր քաղաքական կուսակցական անդամի և անբարեվարք անձի առաջադրելու մոտեցումը և պահանջելով չեղարկել ՀՀ Ազգային ժողովի նախագահի համապատասխան որոշումը»։ |
ԲԴԽ անդամի թեկնածու եք առաջադրում մարդու, ով ատում է իր հայրենակիցներին...Մանուկյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet