▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«BBC»-ն Լեռնային Ղարաբաղի մասին ռեպորտաժ է պատրաստել

 

«BBC»-ն Լեռնային Ղարաբաղի մասին ռեպորտաժ է պատրաստել: Բրիտանական հեռարձակող կորպորացիայի կովկասյան թղթակից Ռայհան Դեմիտրիեն այցելել է տարածաշրջան:
Մոտ երեք րոպե տևողությամբ հաղորդման մեջ պատմվում է Բաղդասարյան-Միրզոյանների ընտանիքի մասին, ում ավագ որդին վնասվածք է ստացել ականի պայթյունի հետևանքով: Մայրը և փոքրիկ Տիգրանը հանրահաշիվ են սովորում: Ի տարբերություն ավագ եղբոր, Տիգրանը կարող է մատներով հաշվել խնդիրը լուծելու համար: Երկու տարի առաջ ավագ որին՝ Կարենը, ական էր գտել, որը պայթել է նրա ձեռքում և վնասել այն:  Ընտանիքի մոր` Լյուդմիլա Բաղդասարյան-Միրզոյանի  խոսքով, իրենք ապրում են մշտական վախի մեջ: «Եթե պատերազմ լինի, մենք էլ կտուժենք: Իմ երեխաները կտուժեն: Նրանց չի հուզում՝ մենք մեղավոր ենք, թե ոչ: Նրանք միայն մտածում են, որ մենք հայ ենք և իրավունք չունենք ապրել»,- ասել է Լյուդմիլան:
Լեռնային Ղարաբաղն իրեն հռչակել է անկախ հանրապետություն: Այն ունի սեփական կառավարությունը, համալսարանը և անգամ միջազգային օդանավակայան: Սակայն իրականում Ղարաբաղի ժողովուրդը մեկուսացված է արտաքին աշխարհից, քանզի չի ճանաչվել աշխարհի մեծ մասի կողմից:

«BBC»-ն Լեռնային Ղարաբաղի մասին ռեպորտաժ է պատրաստել: Բրիտանական հեռարձակող կորպորացիայի կովկասյան թղթակից Ռայհան Դեմիտրիեն այցելել է տարածաշրջան:

Մոտ երեք րոպե տևողությամբ հաղորդման մեջ պատմվում է Բաղդասարյան-Միրզոյանների ընտանիքի մասին, ում ավագ որդին վնասվածք է ստացել ականի պայթյունի հետևանքով: Մայրը և փոքրիկ Տիգրանը հանրահաշիվ են սովորում: Ի տարբերություն ավագ եղբոր, Տիգրանը կարող է մատներով հաշվել խնդիրը լուծելու համար: Երկու տարի առաջ ավագ որին՝ Կարենը, ական էր գտել, որը պայթել է նրա ձեռքում և վնասել այն:  Ընտանիքի մոր` Լյուդմիլա Բաղդասարյան-Միրզոյանի  խոսքով, իրենք ապրում են մշտական վախի մեջ: «Եթե պատերազմ լինի, մենք էլ կտուժենք: Իմ երեխաները կտուժեն: Նրանց չի հուզում՝ մենք մեղավոր ենք, թե ոչ: Նրանք միայն մտածում են, որ մենք հայ ենք և իրավունք չունենք ապրել»,- ասել է Լյուդմիլան:

Լրագրողը ռեպորտաժում նշում է, որ Լեռնային Ղարաբաղն իրեն հռչակել է անկախ հանրապետություն: Այն ունի սեփական կառավարությունը, համալսարանը և անգամ միջազգային օդանավակայան: Սակայն իրականում Ղարաբաղի ժողովուրդը մեկուսացված է արտաքին աշխարհից, քանզի չի ճանաչվել աշխարհի մեծ մասի կողմից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее