▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բախվել են կին վարորդների ավտոմեքենաները. կանանցից մեկը բռունցքով կոտրել է մեքենայի ապակին

shamshyan.com-ը գրում է. Երեկ՝ սեպտեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:20-ի սահմաններում Աճառյան և Մարշալ Բաբաջանյան փողոցների խաչմերուկում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ, բախվել են Երևանի բնակիչներ, 31-ամյա Գայանե Գալոյանի վարած Mercedes A 200 մակնիշի 34 TZ 812 համարանիշի և 22-ամյա Լուիզա Ներսեսյանի վարած Opel Corsa մակնիշի 34 LR 497 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 46-ամյա Գայանե Ներսեսյանը մարմնական վնասվածքներով օպերատիվորեն վթարի վայր ժամանած շտապ օգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ բախումից հետո Opel-ի վարորդ Լ. Ներսեսյանը կատաղած վիճակում դուրս է եկել ավտոմեքենայից, բռունցքով հարվածելով կոտրել է վթարված Mercedes-ի հետնամասի ապակին և դրսևորել աղջկան ոչ հարիր պահվածք:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее