▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաղրամյան պողոտայում վրաերթի է ենթարկվել երկու մարդ. նրանցից մեկն անչափահաս է


Հայաստանի ԱԻՆ-ում, օգոստոսի 22-ին, ժամը 21.10-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Բաղրամյան պողոտայում՝ «ՍԱՍ» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար՝ քաղաքացին վրաերթի է ենթակվել. անհրաժեշտ է շտապօգնություն:

Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ «Ռենո» մակնիշի (վարորդ՝ Լ. Դ.) ավտոմեքենան 10 LS 068 պ/հ վրաերթի է ենթարկել 40-ամյա Լ. Ղ.-ին եւ 15-ամյա Ի. Ս.-ին:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածները հոսպիտալացվել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее