Նիժնի Նովգորոդի մարզի Արզամաս քաղաքում տեղաբնակներից մեկի` 26-ամյա Ալեքսանդր Սլակաեվի սպանությունը մասսայական անկարգությունների պատճառ է դարձել. թալանվել են խանութներ և կրպակներ: Ձերբակալվել են տասնյակ մարդիկ, որոնց մեծամասնությունը ալկոհոլի ազդեցության տակ է եղել:
Հասարակության սպանության հանդեպ նման արձագանքը պայմանավորված է այն բանով, որ կենցաղային հիմք ունեցող վիճաբանությանը մասնակցել են նաև ներգաղթյալներ են, ինչից էլ տեղաբնակները ենթադրել են, որ հանցագործությունը ազգային պատկանելության հողի վրա է ունեցել:
Սլակաեվի սպասնության հարցով արդեն ձեռբակալվել են երեք կասկասծայներ, սակայն տեղի ոստիկանությունը հրաժարվում է նրանց` ներգաղթյալ լինելու վերաբերյալ մեկնաբանություններ տալ:
Ըստ newsru.com-ի, բողոքի ակցիայի մասնակիցների խոսքով էլ` իրենք կորցրել են հավատը պաշտոնյանների նկատմամբ , որովհետև Արզամասում ամեն ինչ և ամեն ոք «գնված» է հայերի կողմից, ինչն էլ իրենց ստիպում է արդարության հասնելու այլ ճանապարհներ գտնել: