▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բավրայի մաքսատան աշխատակիցները 25 հոգով ծեծել են քաղաքացուն, նրա հորն ու եղբորը». Կարապետ Պողոսյան

Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է տարածել՝ գրելով. «Քիչ առաջ ինձ է դիմել քաղաքացի Լ.Գասպարյանը. ժամեր առաջ հայ-վրացական սահմանը Բավրայի անցակետով անցնելիս ենթարկվել է մաքսատան աշխատակիցների կողմից դաժան ծեծի:
Ըստ նրա՝ ընտանիքը մի քանի կգ սննդամթերք է ունեցել մեքենայի մեջ, որի շուրջ սկսվել է վեճ, ընթացքում մաքսատան աշխատակիցները, ըստ Լ.Գ-ի, մոտ 25 հոգով (բացառությամբ հերթափոխի պետից) հարվածել են՝ սկզբում նրա 65-ամյա հորը, ապա եղբորը, հետո իրեն...
Մեքենայում եղել են նաև անչափահաս երեխաներ, Լ.Գ-ն երրորդ կարգի հաշմանդամ է:
Այժմ զբաղված եմ ընտանիքին իրավական աջակցություն ցուցաբերելու գործով:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպա՛ն»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее