Լրագրող Սյուզի Բադոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Բարերարներն էլ Լֆիկի ու Թոխմախի Մհերի նման աթոռին նստողի կողքին են , ոչ թե անձերի։
«Փյունիկ» բգ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, հայտնի բարերար Ջեմբերջյանը , ճիշտ է, այսօր ամենուր ուղեկցում է Ամենայն Հայոց կաթողիկոսին, բայց նա ծածուկ մերպով փողեր է ընծայում ՔՊ-ի հիմնադրամին եւ փայլուն է պահում կապը Նիկոլի հետ` միաժամանակ վերջինիս հրաժարականի պահանջով նախկինների հետ գալիս է Ազատության հրապարակ։
Ժամանակին մամուլը գրել էր` նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը` հենց Լևոն Սարգսյանն է բարերարին հրավիրել Հայաստան:
Մինչ 2018-ի հեղափոխությունը՝ Ջեմբերջյանը հրապարակավ աջակցում էր Սերժ Սարգսյանին: 2013-ին տված հարցազրույցներից մեկում, գնահատելով Սերժ Սարգսյանի նախագահությունը, նա հայտարարել էր` «Այսօր Հայաստանն ունի նախագահ, որը լսում է քննադատությունները, եթե սխալ է` արձանագրում է, շտկում է»։
Սարգսյանի առաջարկով վերջինս դարձել էր նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, իսկ այնուհետև տեղ էր գտել սփյուռքի նախարարության հասարակական խորհրդի կազմում:
Այն բանից հետո, երբ հեղափոխությունից հետո Լևոն Սարգսյանը հայտնվեց իրավապահների ուշադրության կենտրոնում, Ջեմբերջյանը հրապարակավ աջակցեց նրան` ասելով,որ վերջինս որևէ խախտում թույլ չի տվել և իրավապահները դա շուտով կպարզեն:
Եվ 2023-ի սեպտեմբերի հանրահավաքին Ջեմբերջյանն Ազատության հրապարակ եկավ եկել պահանջելու Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նա, մասնավորապես, ասել էր` «Մենք չէ, որ պետք է Փաշինյանին ասենք` հրաժարական տա, նա ինքը պետք է հասկանա ու հեռանա։ Նա իր շահերի համար նաև դա պետք է անի»։
Սակայն խիստ ուշագրավ է, որ Սերժ Սարգսյանի կողքին կանգնած Փաշինյանի հրաժարականը պահանջող Ջեմբերջյանը 2019 թվից հանդիսանում է Նիկոլ Փաշինյանի ընտանեկան «Իմ քայլը» հիմնադրամի սրտի բարերարը։
2019-ին նա հիմնադրամին էր փոխանցել 25 հազար ԱՄՆ դոլար։
Ընդ որում, երբ լրագրողները նրանից հետաքրքրվել էին` նա գումարը փոխանցել է ՔՊ-ի՞ն, թե «Այո»-ի քարոզարշավին, գործարարը պատասխանել էր, որ գումարը փոխանցել է ՔՊ-ին։ Ի դեպ, այդ առատաձեռն քայլից անմիջապես հետո Ջեմբերջյանն ընտրվեց Հանրային Խորհրդի անդամ։
2023-ին, այն նույն ժամանակ, երբ Ջեմբերջյանն Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականն էր պահանջում, նա «Իմ քայլը» հիմնադրամին էր փոխանցել 50 հազար ԱՄՆ դոլար։
Դիտեք նաև՝