Shamshyan.com-ը գրում է, որ այսօր Սայաթ-Նովա պողոտայում՝ Կենտրոն վարչական շենքի դիմաց, Toyota Corolla մակնիշի 878 ՈՍ 01 համարանիշի ավտոմեքենայի վարորդը այն կայանել էր չթույլատրված հատվածում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ավտոմեքենայից դուրս եկան ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնականի բաժնի պետ Սերոբ Հարությունյանը և ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության կենտրոնական քննչական բաժնի պետ Ամրամ Մակինյանը: Իսկ նրանց դիմավորեց Կենտրոն, Նորք-Մարաշ վարչական շրջանի դատախազ Լևոն Չարխիֆալակյանը: Ֆոտոլրոգրողի այն հարցին, թե ինչո՞ւ է չթույլատրելի տեղում կայանել ավտոմեքենան, վարորդը պատասխանել է. «Ավտոս կես ժամ ա փչացել ա, սպասում եմ արհեստավորներին»:
Առավել մանրամասն` այստեղ: