Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստին, որն անցկացվել է Գավառ քաղաքում:
«Վերջին օրերին Բաքվից հնչող հայտարարությունները համարում եմ լրջագույն հարված խաղաղության գործընթացին»,– ասել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում
Թարմացված․ Արծվաշենն Ադրբեջանի օկուպացիայի ներքո է արդեն 30 տարի, հիշեցնում է ՀՀ վարչապետը: «Մենք ասո՞ւմ ենք, որ Արծվաշենը պետք է վերադառնա, այո, ասում ենք: Բայց նաև հետևյալ հարցը կա: Ենթադրենք, քաղաքական պայմանավորվածությունը ձեռք բերվեց, ընդ որում` արդեն ձեռք է բերվել: Կա 2 տարբերակ` ունենք սահմանի գիծ և դրանից այնկողմ գտնվող էքսկլավը պետք է վերադառնա ՀՀ-ի իրավազորության ներքո: Բայց պրակտիկ դա անելու համար ի՞նչ է պետք: Պետք է հասկանալ` էդ էքսկլավի սահմանը որտե՞ղ ա գտնվում, պետք է կոնկրետացնել` ինչքա՞նն ա Արծվաշենը: Ընդեղ հո գծած չի հողի վրա` Էս Արծվաշենն ա, էս Արծվենը չի: Որպեսզի ճշգրտենք, պետք է իրավական հիմքերով ապահովված քարտեզը վերարտադրենք, որից հետո արդեն քաղաքական պայմանավորվածությունը պետք է տեղի ունենա»,- Գավառում ՔՊ նիստի ժամանակ հայտարարեց Փաշինյանը: |
Թարմացված․ Նիկոլ Փաշինյանն առաջարկում է Ադրբեջանին սպառազինությունների վերահսկման վերաբերյալ պայմանագիր կնքել։
«Առաջարկում ենք, ասում ենք՝ եկեք անվտանգությունն ապահովելու համար զորքերն Ալմաթայի հռչակագրով սահմանված սահմանագծից հայելային հետ քաշենք, որ բախումների վտանգը չեզոքացնենք, Ադրբեջանը սա մերժում է։
Ասում ենք՝ եկեք սահմանային շրջաններն ապառազմականացնենք, Ադրբեջանը սա մերժում է։
Ես կարող եմ ուրիշ առաջարկ անել՝ եկեք սպառազինությունների վերահսկման վերաբերյալ պայմանագիր կնքենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը սպառազինությունների հետ կապված կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերեն և մեկը մյուսի պայմանավորվածությունների կատարումը վերահսկելու հնարավորություն ունենա»,- առաջարկեց Նիկոլ Փաշինյանը` հավելելով` սա, իհարկե, նոր բան է:
Թարմացված․ Ադրբեջանը բարձրացնում է 4 գյուղի հարցեր, ՀՀ-ն բարձրացնում է 32 գյուղի հարց, որոնց կենսական նշանակության տարածքները բռնազավթված են, այդ թվում` Գեղարքունիքի մարզում։ Գավառում այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստում` անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին։ |