epress.am-ը գրում է, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում այսօր «բանդայի գործով» հերթական դատական նիստն ընդմիջվել է նրանից հետո, երբ մեղադրյալներից մեկը՝ Դավիթ Գալստյանը, ինքնավնասվել է։
Բնակարանային մի շարք գողություններ կատարելու մեջ մեղադրվող Գալստյանը սուր ծակող առարկայով հարվածել է իր ձեռքին։
Գալստյանն ինքնավնասման փորձը կատարել է նրանից հետո, երբ դատարանում սկսել են կարդալ իր նախաքննական ցուցմունքը, չնայած դատավարության ընթացքում նա մի քանի անգամ պնդել էր, որ ինքը այդ ցուցմունքի հեղինակը չէ, և իրեն ոստիկանությունում խոշտանգել են։
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում