Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանի ելույթները լսելիս ամեն անգամ մտածում եմ` չի՞ հասկանում խնդրի էությունը, թե՞ ինքը սպասարկում է օտարների հակահայկական օրակարգը։ Նիկոլ Փաշինյանը «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» քննարկման ժամանակ հայտարարել է. «Բանակն, ինչ խոսք, առանցքային դերակատարում ունի անվտանգության ապահովման գործում, սակայն բանակի առանցքային դերակատարումն անվտանգության գործում առաջինը չի ու երկրորդը չի»։ Բա անվտանգության ապահովման կայացման գործում ի՞նչն է առաջինը և երկրորդը` երևի քաղաքական ու տնտեսական առումով ամուր պետության կայացումը և հզոր դիվանագիտությունը, ուժեղ դաշնակիցներ ունենալը։ Այս երկու առումներով էլ Նիկոլ Փաշինյանը բացասական դերակստարում ունի, նա խարխլել է Հայաստանի պետական կսռույցները, անլրջացրել դրանց գործունեությունը։ ԱՄՆ-ում Լիլիթ Մակունցին, Ռուսաստանում Վաղարշակ Հարությունյանին և Գուրգեն Արսենյանին դեսպաններ նշանակած, Արցախի հարցով բանակցություններում ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային ավանդն անտեսած, բանակցությունները սեփական, զրոյական կետից վարած Փաշինյանը զրոյացրել է Հայաստանի դիվանագիտությունը, երկիրն առանց դաշնակից է, առանց արտաքին հստակ կողմնորոշման։ Հիմա էլ մեր անվտանգության վերջին, հուսալի պատվարը` բանակն է «քլնգում», երբ նոր պատերազմից 5 րոպե է պակաս»։ |
«Բանակն է «քլնգում», երբ նոր պատերազմից 5 րոպե է պակաս»․ Ոսկան Սարգսյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet