ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանի տելեգրամյան ալիքում կարդում ենք․
«Մեզ հասած հավաստի տեղեկության համաձայն, Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի ղեկավարած Բալասանյան դաշինքը, որը կազմում է մեծամասնություն Գյումրիի քաղաքապետարանի ավագաննիների կազմում , գործարքի մեջ է մտել իշխանության հետ, որպեսզի Գյումրի քաղաքապետ ընտրվի Աննա Հակոբյանի բարեկամ ՝ Վահագ Մկրտչյանն՝ այն պայմանով , որ Սամվել Բալասանյանի որդու՝ Միսակ Բալասանյանի նկատմամբ քրեական գործը դադարեցվի»:
Ավելի վաղ Մեդիահաբը գրել էր․ «Գյումրիում ներքաղաքական կրքերը չեն հանդարտվում։ Մեր հստակ տեղեկություններով՝ մինչև այսօրվա վերջ կամ վաղը առավոտ իշխող Բալասանյան դաշինքի ավագանու անդամները վայր կդնեն մանդատները։ Արդյունքում նոր ՏԻՄ ընտրություններ կնշանակվեն։
Տեղեկությունը հաստատվել է նաև դաշինքի կողմից։ Սակայն ասացին, որ քաղաքականության մեջ «երբեքներ» չկան, ուստի այլ սցենարներ ևս կարող են լինել։
«Այս պահին հստակ որոշում կա»,- ասաց դաշինքի մամուլի խոսնակ Արամ Շաբոյանը։
Հիշեցնենք, որ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Գյումրիում ճնշումներ կան իշխող ուժի նկատմամբ, քանի որ Նիկոլ Փաշինյանի տիկինն իր թեկնածուն ունի»։