▲ Դեպի վեր

Вторник, 22.04.2025 lang.iso lang.iso lang.iso

Բացահայտվել է Պուտինի վարչակազմի ակտիվ գործունեությունը Հայաստանում․ Незыгарь

ՌԴ Նախագահի վարչակազմի ներքաղաքական բլոկը, որը գլխավորում է նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոն, ակտիվացրել է գործունեությունը Ռուսաստանի սահմաններից դուրս՝ նպատակ ունենալով ընդլայնել գործունեությունն ու ազդեցությունը ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Այս մասին գրում է Незыгарь Telegram ալիքը։

«Վերջին ամիսներին Կիրիենկոյի թիմը զբաղվում է քաղաքական նախագծերի մշակմամբ, որոնք ուղղված են Աֆրիկայի երկրներին, ինչպես նաև շարունակում է աշխատել հետխորհրդային տարածքում, մասնավորապես, Վրաստանում, Հայաստանում, Աբխազիայում, Ղրղզստանում և Ղազախստանում: Նպատակն է ամրապնդել թիմի կարգավիճակը, որը պատասխանատու է ոչ միայն ներքին, այլև արտաքին քաղաքական ուղղությունների համար», - հայտնել է զրուցակիցներից մեկը։

Աղբյուրների տեղեկություններով՝ քաղաքական խորհրդատուների խմբի ներկայացուցիչները, ինչպես նաև Պետդումայի պատգամավոր Օլեգ Մատվեյչևը նախկինում աշխատել են նաև Հայաստանում ռուսամետ ուժերի հետ: Վրաստանում և Կենտրոնական Ասիայում դաշինքն առաջարկել է նաև իր նախագծերը, սակայն տարբեր աստիճանի հաջողություններով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее