ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է մշտական բնակության վայր չունեցող 51-ամյա տղամարդու սպանությունը։
2016թ. հոկտեմբերի 18-ին՝ ժամը 18:25-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ Երևան քաղաքի Բագրատունյանց պողոտայի հասցեներից մեկում հայտնաբերվել է արական սեռի դի:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը. պարզվել է մահացած տղամարդու ինքնությունը, ով հանդիսանում է մշտական բնակության վայր չունեցող, 1965 թ. ծնված Վ.Ասլանյանը։ Դիակի զննությամբ դեմքի շրջանում հայտնաբերվել են քերծվածքներ։ Նույն օրը նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Դիահերձման արդյունքների հիման վրա ստացված բժշկական տեղեկանքի համաձայն՝ տղամարդու մահվան պատճառ է հանդիսացել փակ, բութ գանգուղեղային վնասվածքը, հայտնաբերվել են նաև արյունազեղումներ, քթոսկրի կոտրվածք։
ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, մշակվել քննչական պլան և ձեռնարկվել անհետաձգելի քննչական գործողություններ՝ պազրելու տղամարդու՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները։ Արդյունքում՝ պարզվել են քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 51-ամյա Վ.Ասլանյանի սպանության համար մեղադրանք է առաջադրվել Երևանի 45-ամյա բնակչի: Վերջինս ընդունել է առաջադրված մեղադրանքը և ցուցմունք տվել դեպքի շուրջ։
Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բազմակողմանի,օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու, ինպես նաև՝ շարժառիթը և դրդապատճառը պարզելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Բացահայտվել է 51-ամյա տղամարդու սպանությունը
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet