Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ տեղեկություն էր ստացվել, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալը իր ծանոթներին ուղղորդում եւ կազմակերպում է թմրամիջոցների ձեռքբերում եւ իրացում:
Հուլիսի 24-ին ոստիկանությունը թմրամիջոց ձեռք բերելու եւ իրացնելու կասկածանքով բերման է ենթարկել մոտ 1 տասնյակ տղամարդ: Երեքը կալանավորվել են:
Նախաքննությունը շարունակվում է: