shamshyan.com-ը գում է, որ քրեական գործ է հարուցվել է այսօր` փետրվարի 11-ին, Երևանի Ավան վարչական շրջանում, քաղաքապետ Տարոն Մարգարյանի տան հարևանությամբ գտնվող խանութի հետնամասում հայտնաբերված դաժան ծեծի հետևանքով 31-ամյա Կարեն Վերդյանի մահվան դեպքի փաստով:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օպերատիվ տվյալներն իրացնելիս Ավանի բաժանմունք են բերման ենթարկել Ավան վարչական շրջանի Հ. Հովհաննիսյան 26/1 շենքի բնակիչ 18-ամյա Ռոբերտ Ադամյանին և Ավան Առինջ 1 միկրոշրջան 2/8 շենքի բնակիչ 20-ամյա Մեխակ Կարեյանին:
Ոստիկանության Նոր Նորքի քննչական խումբը պարզել է, որ այսօր գիշերը ժամը 01:30-ի սահմաններում կենցաղային հարցերի շուրջ, մահացածի ծնողներին պատկանող խանութում վիճաբանություն է տեղի ունեցել մահացածի և Ռ. Ադամյանի ու Մ. Կարեյանի միջև , որից հետո Ռ. Ադամյանն ու Մ. Կարեյանը ծեծի են ենթարկել Կ . Վերդյանին: Այդ ամենից հետո նրան թողնելով անօգնական` ավտոմեքենայով հեռացել են:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում