▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաց նամակ վարչապետին. ազատե՛ք աշխատանքից Վաչե Տերտերյանին

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Հարգելի պարոն վարչապետ… Ո՞նց եք, լա՞վ եք, հուսամ ամեն ինչ լավ է Ձեզ մոտ: 
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախորդ՝ տաքսիստների հարցով գրածս նամակը արձագանք ստացավ ու վստահ եմ, որ Դուք այն տեսել եք՝ ես ևս մեկ անգամ որոշեցի դիմել Ձեզ: 

Պարոն Վարչապետ, տո ի՞նչ պարոն վարչապետ է, արդեն երկու անգամ իրար նամակ ենք գրել, արդեն կարամ Հովիկ Արգամիչ ջան ասեմ Смайлик «smile» Ըհը ուրեմնս Հովիկ Արգամիչ ջան. այսօր նյութ եմ կարդում, որտեղ ասվում է, որ ՀՀ ամենաչստացված առաջին փոխնախարարը եկել է Ձեր մոտ հաշվետվություն տալու ու որպեսզի ցույց տա, թե իբր աշխատում է, այն համայնքային խոշորացման գյոզալ ծրագիրը, որ վաղուց բարդակ է սարքել ու կառավարության գլխին ա ջարդելու, ներկայացրել ա որպես թուղթ մրոտելու գործում իբր հաջողություն գրանցած պարզ չի ինչ: 

Արգամիչ ջան, ինչպես տատս էր ասում. «Թարս նստենք դուզ խոսանք», Դուք էլ եք շատ լավ հասկանում, որ էս ծրագիրը ինչքան ռուլիտա անում այս ոչ մի բան չանելու գծով «գռանտ պրի» մրցանակակիր, միայն իր պաշտոնավարման հերթական հազարամյակը դզող Տերտերյանը, մինիմում չի ստացվելու…. Ինչպես նաև Դուք էլ գիտեք, որ էս ծրագրի մեկնարկը դեռ տրված էր «Բրեժնևի» տարիներին ու էս ծրագրի մեկնարկը, որ տրվել էր, Ջեքսոնը դեռ ողջ առողջ էր, իսկ հիմա նույնիսկ Ջեքսոնը չկա, բայց էտ ծրագիրը դեռ օդումա՜՜՜

Պարոն վարչապետ, ավելի քան վստահ եմ, որ Դուք էլ իմ հետ կհամաձայնվեք, որ սա թազզա «կուտա» միսյո Տերտերյանի կողմից, որպեսզի ցույց տա մթոմ, որ էս ծրագիրը իրագործվումա, բայց իրականում ոչինչ էլ չկա, ամեն ինչ թղթի վրա գրված ու ոչ մի քայլ չիրականացված ծրագիրա հիմա…. 
Պարոն Աբրահամյան ջան, հոգուդ ղուրբան, սրանից ավել էլ չէի կարա մանրամասնեի թեման, ազատիր մեզ էդ շառից, քանի սաղ համայնքների ժողովուրդը չի լցվել կառավարության դեմը, էդ մարդը ամեն ինչ անում ա դրա համար: Իսկ նամակիս բուն խնդրանքը շատ պարզ է. 

ԱԶԱՏԵՔ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ՎԱՉԵ ՏԵՐՏԵՐՅԱՆԻՆ, որովհետև՝ 
1. Նա վնասում է Ձեր ռեպուտացիան: 
2. Նրա ոչ մի իրականացրած ծրագիր կյանքի չի կոչվել դեռ:
3. Հարկատուների հաշվին անիմաստ ավտո ա քշում ու կաբինետ զբաղացնում: 
4. Ոչ մի տեղ գոյություն չունի մի ապացույց, որ ինքը, որպես էսքան տարվա փոխնախարար, որևէ օգուտ տվել ա կառավարությանը կամ որևէ վարչապետի:

Անկախ Հայաստան  ֆեյսբուքյան էջ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее