▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ազատի կացարանի վրա տեղի է ունեցել դիվերսիա, կիրառվել է «Շմել»». Մանախ

«Ազատի զինվորական կացարանի հրդեհի դեպքով իմ վերլուծությունները հանգել են նրան, որ տեղի է ունեցել դիվերսիա, կիրառվել է «Շմել» կրականետ: Ես իմ գործի մասնագետն եմ, ես ոչ մի պատերազմում չեմ տեսել, որ հրդեհից մետաղյա մահճակալները այրվեն: Իսկ ես գիտեմ, թե «Շմել»-ն ինչ է: Այն 1000 աստիճան այրում է առաջացնում: Սովորական հրդեհի պայմաններում չէին կարող ուղղակի քնած զինվորները վեր չկենային ու չփորձեին փախչել: Բացառված է, որ կենդանի այրվող մարդը ռեակցիա չտա»,- յութուբյան իր ուղերձում հավաստիացնում է ազատամարտիկ Մանախը` Արթուր Այվազյանը:

Յութուբյան ուղերձի այս և մյուս բոլոր թեմաների մանրամասները՝ տեսանյութում։

***

Մանախ մականունով հայտնի ազատամարտիկ Արթուր Այվազյանը տեսաուղերձ է հրապարակել, որը վերնագրել է «Հրատապ եթեր»:

«Գիտե՞ք Նիկոլն ինչու է հայտարարում, որ հոգեներգործուն դեղամիջոցներ են տալիս Բաքվում պահվող հայերին: Սա նշանակում է, որ կան հետախուզական տվյալներ, որոնք նա, ժամանակից առաջ ընկնելով, բացահայտում է: Չմոռանանք, որ ամիսներ առաջ, երբ որ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի մասին ֆիլմ էին նկարահանել ու դրա ցուցադրման օրն էլ հայտնի էր, այն չցուցադրելու դիմաց հանձնվեց Կիրանց-Ոսկեպար-Բերքաբեր հատվածը: Ըստ էության, հիմա էլ ինչ-որ մի բան ֆորսմաժորային է գնում, ու ինքը ժողովրդին նախապատրաստում է:

Բացառիկ չակերտներ եմ բացում. երբ որ փակված էր Հակարիի կամուրջը, Աղավնո գյուղը հանձնված չէր: Ինչ ասում եմ, դա կհաստատի առնվազն 300 կամավորական և ԱԱԾ-ի այն ուժերը, որոնք ուղարկվել էին, որ մեզ ձերբակալեն: Աղավնո գյուղի շրջափակման ժամանակ ԱԱԾ ծառայությունից մեզ մոտ էր եկել մարդ, որ մեզ սխալ տեղերով ուղարկեր ու մենք գերի ընկնեինք»,- մանրամասնում է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее