▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այստեղ ոչ թե անփութության հարց է, այլ համակարգային կոռուպցիա. Չախոյան

Բլոգեր Արթուր Չախոյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․

«8 օր առաջ Երևանցիներին շահագործման հանձնված նոր կառուցված ճանապարհը արդեն քանդվում է։

Արդեն պարզ է, որ այստեղ ոչ թե անփութության կամ սխալի հարց է, այլ համակարգային կոռուպցիա, որտեղ քաղաքապետարանի պաշտոնյաները շահույթ են ստանում մեր հարկերից՝ քաղաքացիների հաշվին։ Հակառակ դեպքում, ինչպե՞ս է հնարավոր, որ այսպիսի ակնհայտ անորակ ճանապարհն ընդունվի շահագործման։ Մարդ ինչքա՞ն պետք է լինի անվախ, անկուշտ ու անպատասխանատու, որ այս ամենի ֆոնին շարունակի նույն թալանը։

Ինչպե՞ս է հնարավոր պայքարել այս անարդարության դեմ, երբ բոլոր փաստերի առկայության դեպքում, դատախազությունը չի հարուցում քրեական գործ։ Ինչպե՞ս պայքարել այս անարդարության դեմ, երբ պետական կառույցները պատասխանատվություն չեն կրում...»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее