Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․
Այսպիսի կրթությամբ 2 տարի Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ է եղել, հիմա էլ ԱԺ պատգամավոր է
Աչքներս լույս, ՔՊ-ն ԱԺ-ում նոր պատգամավոր ունի։ Ջուլիետա Ազարյանը 30 տարեկան է, 2016թ. -ին ավարտել է Երեւանի էստրադայի եւ ջազային արվեստի պետական քոլեջը: Ներկայումս սովորում է Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի գեղարվեստական կրթության ֆակուլտետում: Հիմա նա գեղարվեստական կրթություն ստանա՞, թե՞ մեզ համար օրենքներ գրի։ Նրա կենսագրության մեջ ամենակարևորը՝ 2018 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է: Բարձրագույն կրթություն չունեցող ջահել կինը 2022-2024թթ.-ին աշխատել է որպես Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ: Հայաստանի բարձր պաշտոններին կիսատ-պռատ կրթությամբ, սակայն ՔՊ կուսակցության անդամներ են , որ երկիրն այսպիսի ողբալի վիճակում է։