▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսուհետ թռիչքներ կարող են իրականացվել ուղղաթիռներով

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ Արսեն Պողոսյանն այսօր՝ հունիսի 21-ին, օդանավ շահագործողի վկայական է հանձնել Հայաստանում հիմնադրված «Արմենիան հելիքոփթերս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:


Ընկերությունն այսուհետ ամերիկյան Robinson R66 և մոտ ապագայում նաև եվրոպական AIRBUS EC130T2 ուղղաթիռներով ոչ կանոնավոր (չարտերային) չվերթներ կիրականացնի ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունից դուրս՝ ՀՀ քաղաքացիներին և զբոսաշրջիկներին հնարավորություն ընձեռելով տեսարժան վայրերը բացահայտել թռչնի թռիչքի բարձրությունից:

Ընկերության գործունեությունը կարող է նպաստել Հայաստանում փոքր ավիացիայի զարգացմանը և Հայաստանի հանդեպ զբոսաշրջիկների հետաքրքրության բարձրացմանը:



 

 

 

 

 

 

Հիշեցնենք, ընկերությունը նախատեսում է առաջիկա երեք տարիների ընթացքում իրականացնել շուրջ 10 մլն ԱՄՆ դոլարի ներդրում և ստեղծել նոր աշխատատեղեր:  

Ուղղաթիռով իրականացվող չվերթների մանրամասներին ծանոթանալու համար կարող եք դիմել ընկերությանը:   

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Հասարակություն далее