▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Այս նախաձեռնությունը կռապաշտությունից զատ՝ նաև ծաղր ու ծանակ է»․ Արթուր Լազարյան

***

Արթուր Լազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

Վերջերս յաճախակի լուրեր եմ կարդում, որ շուտով Հատիս լեռան գագաթին Քրիստոսի արձանն են տեղադրելու:

• Ես քրիստոնեայ եմ: Ինձ համար սա կռապաշտութիւն է եւ ՎԵ՛ՐՋ:

• 2000-ամեայ քրիստոնեայ Հայքում բազմաթիւ երեւելի հայորդիներ են եղել: Սակայն ոչ ոք երբեւէ չի փորձել Քրիստոսի արձան կանգնեցնել, որովհետեւ մեր աւանդոյթում նման բան երբեք չի՛ եղել: Հայաստանում չկա՛ն Քրիստոսի արձաններ: Միա՛յն նկարներ ու հարթաքանդակներ:

• Այս նախաձեռնութեանը դէմ է արտայայտուել Հայ Առաքելական եկեղեցին ու Հայաստանի նախկին նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանը, որը երեւելի հայագէտ է:

Հատիս լեռը պատմամշակութային յուշարձան է: Լեռան գագաթի այդ հողամասը սակաւապետ Գագիկ Ծառուկեանին նուիրելը ՀՀ կառավարութեան կաշառակերութեան ցայտուն օրինակ է:

• Այս նախաձեռնութիւնը կռապաշտութիւնից զատ, նաեւ ծաղր ու ծանակ է: Հայաստանն ու նրա ժողովուրդը ողջ աշխարհի առաջ ծիծաղի առարկայ են դառնալու:

***

Ես երբե՛ք չեմ հանդուրժի նման կռապաշտութիւն ու խեղկատակութիւն: Չի՛ կարելի մեր մարգարիտները գցել Գագիկ Ծառուկեանի նմանների առաջ:

ԵԹԷ

 • Այս արձանը կանգնեցուի, ապա ողջ ուժ ու եռանդս ներդնելու եմ, որ այն հեռացնեն:

• Եկեղեցին պէտք է խստօրէն հակազդի այս սրբապղծութեանը` նզովելով այդ անձը: Հակառակ պարագային ես այլեւս ԵՐԲԵ՛Ք այս եկեղեցի չեմ մտնի:

• ՀՀ ներկայ կառավարութիւնը դառնալու է իմ թշնամին:

Հայ ժողովրդի պատմական ընթացքը չպիտի՛ որոշեն կիսագրագէտ վարչապետն ու հայերէն գրել-կարդալ չիմացող սակաւապետը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее