▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Այս ամբողջ պրոցեսի նպատակն է՝ խոչընդոտել Սամվել Կարապետյանի շփումը ժողովրդի հետ»․ Նարեկ Կարապետյան

«Այսօրվա գլխավոր հարցն այն է, թե արդյո՞ք Սամվել Կարապետյանը նախընտրական քարոզարշավին լինելու է բոլոր քաղաքներում, գյուղերում»,- Սամվել Կարապետյանի գործով դատական նիստից հետո հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։ «Դատախազությունը ցանկանում է 3 ամսով երկարացնել տնային կալանքը․ այս ամբողջ պրոցեսի նպատակն այն է, որ խոչընդոտեն Կարապետյանին շփվել ժողովրդի հետ, որովհետև գիտեն՝ երբ Կարապետյանը սկսի Հայաստանի քաղաքներով, գյուղերով գնալ՝ ժողովուրդը կտեսնի, կհավատա, հույս կունենա և այդ հույսը կբերի մեծ փոփոխություն»,- շարունակեց Նարեկ Կարապետյանը՝ հույս հայտնելով, որ «դատավորը, լինելով հայ մարդ, կանի հային վայել հետևություններ»։

info@asekose.am/095519696
Հասարակություն далее