▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Այդպես սերիալները հաղթելու են Կոմիտասի քառյակին»

Լիանա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

ՀԻՍՈՒՍԻ ԱՐՁԱՆՆ ՈՒ ԲՐՈՒՏԱԼ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Ասեմ ձեզ, շատ հետաքրքիր է նայել, թե ինչպես են քաղաքաբնակ, մոդեռնիզացված անձիք, էն որ Կոմիտասի անվան ազգային քառյակի համերգին են հաճախ գնում, գրում, որ դե ոչինչ Հիսուսի արձանը փող կբերի։ (Աստծո արձանով փող աշխատելու համար սեղմեք մեկ): էն տղու արձանը, ով Տաճարի դիմացի բոլոր առևտրական սեղանիկները շուռ տվեց։ 

Հետաքրքիր ա նայել նաև, թե ինչպես ա ազգիս ավելի "ավանդական" մասը իրոք սպասում Աստծո արձանին։ (Աղաչում եմ, Հիսուս, արի): Էս մարդիկ անկեղծ հավատում են սարերին տնկած ժեշտից խաչերի զորությանը։ Իրենց հավատքը գուցե պարզ, բայց անկեղծա։

Հետաքրքիր ա նաև այս ամենին կողքից նայող եկեղեցուն, որը կարծես չգիտի` ինչ անի, քանի որ յուրաքանչյուր կտրուկ քայլ, կարող է ավելի վատացնել իրավիճակը։

Իմ կարծիքով իրավիճակին հարմարվելու համար պետք չէ գնալ փողի ետևից։ Դա խոսումա ձեր/մեր թուլության և ծուլության մասին։ Ավելի անկեղծ կլինի ընդունել իրականությունը։

Իսկ այն հետևյալն է։ Վերջին 30 տարիների ընթացքում Եկեղեցին և Պետությունը ձախողել են համայնքների հոգևոր, դավանաբանական, արժեքային, էսթետիկական և էթիկական հիմքի ձևավորումը։ Բայց մարդկանց խմբերին խաղի կանոններ և հավատք են պետք։ Ըստ այդմ` բացը լցրել են Բրազիլական սերիալները, տեղական մարտաֆիլմերը և ռուսական տարբեր մեդիաարտադրանքը։ Արդյունքում դու չունես համայնք, որի գլխում եկեղեցին ու սպասավորն է, քո համայնքների գլխում "թաղի խառոշի" կոչված անհատն է։ Արդյունքում` այս ամենից Լատինական Ամերիկայի փողոցային բրուտալ քրիստոնեության հոտա գալիս` համեմված ռուսական գուլագային, այսպես կոչված` գողական մշակույթի տարրերով։ Սա հետխորհրդային վիճակի հետցնցումն է սերիալների, տիկտոկի և կերատինվի մազերի (մեղայսու ) դարում։ Բարի գալուստ նոր, հիասքանչ աշխարհ։

Էս ամենի դեմ կարելի է իհարկե փնթփնթալ, բայց ես ձեզ ասեմ, դուք արդեն պարտվել եք։ Քանի որ "դե լավ, գոնե տուրիստ կգա, շարժ կլինի"-ի մեջ հարմարվողականություն, նահանջ , արժեքների հոգնություն կա։ Իսկ ահա ժեշտից խաչ տնկող Սաքոն անկեղծա էտ խաչը պաչում։ Իր փողոցային, երբեմն բռի քրիստոնեության մեջ ինքը բացարձակ անկեղծա ու ինքը չի նահանջում։ Առաջարկում եմ այս իրավիճակը ընդունել ու հասկանալ, թե ինչ ենք անելու։ »

Քյար ու փող փնտրելը փակուղի է։ Այդպես բարբարոսները հաղթեցին Հռոմին, այդպես սերիալները հաղթելու են Կոմիտասի քառյակին։ (Ի դեպ ասում եմ շատ նեյտրալ տոնով։ Ես երկու աշխարհներում էլ հանգիստ կարող եմ գոյատևել։ Էն Իխտիանդրի նման երկու թոք ունեմ): Բայց դե հետո չասեք, չգիտեինք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее